Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքուն առանց պատճառի գերի է պահում հայերին՝ բացառապես քաղաքական եւ ռազմական դիվիդենդների համար։ Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Օմբուդսմենն ընդգծեց, որ Ադրբեջանում գերեվարված հայերը կյանքի սպառնալիքի տակ իրենց իրավունքների լուրջ ոտնահարման են բախվում։ «Սա ամենաիսկական թրաֆիքինգ է՝ քաղաքական հաշվարկներով։ Դա անընդունելի է եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Պետք է աշխարհին ցույց տալ, որ իրականում գործ ունենք նոր ռազմական հանցագործությունների հետ։ Ադրբեջանում գերիների հետ կապված դատավարությունները ոչ այլ ինչ են, քան շղարշ, իրենց արդարացնելու փորձ»,- հայտարարեց Թաթոյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ միակ կառույցը, որը կարող է տեսնել գերիներին, ԿԽՄԿ-ն է։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր ԿԽՄԿ-ի գործունեությունը սահմանափակելու՝ Բաքվի փորձերի մասին։