կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-28 16:41
Քաղաքական

Ադրբեջանը հարձակվել էր այն ուղղությամբ, որտեղ շատ հայկական գյուղեր կան. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը հարձակվել էր այն ուղղությամբ, որտեղ շատ հայկական գյուղեր կան. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանը հուլիսին գործողությունները սանձազերծել է Հայաստանի Հանրապետության սահմանին Տավուշի ուղղությամբ, որովհետև այդտեղ ադրբեջանական ընդամենը մեկ, իսկ հայկական՝ բազմաթիվ գյուղեր կան: Փաշինյանը հավելել է, որ այդ պատճառով Ադրբեջանը գրոհը չի սկսել Արցախի ուղղությամբ:

«Արցախի և Ադրբեջանի շփման գծի մերձակայքում կան բազմաթիվ ադրբեջանական բնակելի շրջաններ, այդ պատճառով հիմա շատ դժվար է գրոհ սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Իրենք հարձակվել են այնտեղ, որտեղ սահմանն այնքան էլ հագեցած չէ տեսահսկման սարքերով: Ի դեպ, այդ ուղղությամբ կա միայն մեկ ադրբեջանական գյուղ, իսկ հայկական գյուղեր շատ կան, սա շատ հատկանշական հանգամանք է»,- ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշիավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներկրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: