Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աֆղանստանում ռազմական հոսպիտալի վրա հարձակման հետևանքով զոհվել է Քաբուլում թալիբների ջոկատների հրամանատարներից մեկը. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ԻՊ-ի հարձակման ժամանակ սպանվել է Քաբուլի կորպուսի հրամանատար Համդուլլան»,- ասել է աղբյուրը։
Նշվում է, որ իրենք՝ թալիբները, հերքում են հրամանատար Համդուլլա Մոհլիսի մահը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի խումբ ահաբեկիչներ մտել են Աֆղանստանի մայրաքաղաքի հիվանդանոց, որը պայթել է, ապա բախումներ են սկսվել թալիբների հետ։ Հարձակման հետևանքով զոհվել է 23 մարդ, վիրավորվել՝ 50-ը։ Քաբուլի հիվանդանոցներից մեկի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Ըստ France Presse-ի՝ Մոհլիսը դարձել է ամենաբարձրաստիճան թալիբը, որը սպանվել է օգոստոսին Աֆղանստանում շարժման կողմից իշխանությունը գրավելուց հետո: