«Պատերազմն ամբողջ Աֆղանստանում տարածելու ենք»,- հայտարարել է Աֆղանստանի թալիբների առաջնորդ մոլլա Օմերը` բայրամի առթիվ հղած իր «տոնական» ուղերձում: Մոլլա Օմերն հայտարարել է, որ Թալիբանի և Քաբուլի իշխանության միջև խաղաղության հասնելու բանակցությունների մասին ասեկոսեներն անհիմն են: «Թշնամին Թալիբանից ջախջախիչ պարտությունը թաքցնելու նպատակով հաշտության մասին կեղծ լուրեր է տարածում»,- նկատի ունենալով Աֆղանստանի իշխանության ու միջազգային ուժերին` ասել է մոլլա Օմարը: Աֆղանստանի կառավարության և ՆԱՏՕ-ի մի շարք պաշտոնյաներ վերջին ամիսներին հայտարարել են, իբր նախագահ Համիդ Քարզայի կառավարության և Թալիբանի միջև խաղաղության բանակցություններ են ընթանում, սակայն թալիբների հարձակումներն չեն դադարաում: