կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-01 20:55
Քաղաքական

Աստվածային սիրո քաղաքից պետք է սկսվի մեր ազգային ոգեղենության զարթոնքը․ Սևակ Խաչատրյան

Աստվածային սիրո քաղաքից պետք է սկսվի մեր ազգային ոգեղենության զարթոնքը․ Սևակ Խաչատրյան

ՀՊՏՀ-ի նախկին պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

 

«Սիրելի էջմիածնեցիներ,

Տեղեկացնում եմ Ձեզ, որ ես՝ Սևակ Սասունի Խաչատրյանս, 2021թ դեկտեմբերի 5-ին անցկացվելիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու եմ «Էջմիածին» դաշինքի ցուցակը։
 
«Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Համերաշխություն» կուսակցությունների, ինչպես նաև գաղափարակից մարդկանց մեծ և հուսալի թիմի միավորմամբ որոշում ենք կայացրել մասնակցելու մեր հոգևոր մայրաքաղաքի` Էջմիածնի վերաշինման, հզորացման ու բարգավաճման կերտմանը։
 
Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ ջանք ու եռանդ չենք խնայելու ավելի գեղեցիկ, ավելի բարեկարգ և ,վերջապես, ավելի երջանիկ ու արժանապատիվ Էջմիածին ունենալու գործում։ Մեզ համար մեր ողջ կյանքի ընթացքում ուղենիշային է եղել մեր հայրենիքի, մեր քաղաքի շահը, և այդ մղումին ու գաղափարին նվիրված լինելով` համարում ենք, որ մեր թիմը ունակ է լուծել բոլոր այն խնդիրները, որոնք ծառացել են մեր առջև։ Ցանկացած համայնքի բնակչի մեջ մեր աշխատանքով արթնացնելու ենք հույսը, հավատը, ոգեղենությունը, կամքն առ հայրենիք, առ Էջմիածին։
 
Աստվածային սիրո քաղաքից պետք է սկսվի մեր ազգային ոգեղենության զարթոնքը, և մենք պարտավոր ենք դա կյանքի կոչել։ Դա շատ պարտավորեցնող է, և մենք, գիտակցելով պատասխանատվության ողջ բեռը, մեր ողջ ներուժը, ավյունն ու հնարավորությունները ներդնելու ենք մեր քաղաքի համար...
 
ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ...»։