Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի Վարդենիկ գյուղի հնագույն պատմական ժառանգություններից է նաև համանուն գետի հարակից բարձունքներից մեկի վրա գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը:
Մատուռի ներսում և հարակից տարածքում պահպանված են վաղ և զարգացած միջնադարյան արվեստի բացառիկ նմուշներ հանդիսացող բազմաթիվ խաչքարեր: Վայրի խորհրդավորությունն ու սրբադասումը կապված է հենց այս բացառիկ խաչքարերի անվան հետ:
Հնուց ի վեր հայ ժողովրդին բնորոշ սովորույթներից է եղել խաչքարերի անվան հետ հրաշագործություններ կապել: Բացառություն չեն նաև Մարիամ Աստվածածին մատուռի տարածքի խաչքարերը, որոնց անվան հետ հիմնականում կապվում են մաշկային մի քանի հիվանդությունների` ներբանային գորտնուկ, երեթիկ (ժողովրդական լեզվով էրեթիկ) և այլն:
Տեղի խաչքարերը համարվում են ծաղկած խաչքարեր, քանի-որ նրանց թևերը զարդարված են ծաղիկներով, և Հայաստանի տարածքի հիմնական խաչքարերից տարբերվում են նրանով, որ նրանց վրա զետեղված չէ հավերժության հայկական նշաններից ոչ մեկը:
Մատուռի ներում գտնվող բավականին մեծ չափսերի հասնող սյունաքարերը, (ժողովրդական լեզվով սնքար) որոնք նախկինում նախատեսված են եղել եկեղեցիների տանիքը պահելու համար վկայությունն են այն բանի, որ տարածքում եղել է խոշոր եկեղեցի:
1828 թվականին Վարդենիկի վերբնակեցումից հետո այս վայրը վերստին դառնում է գյուղի առավել հայտնի սրբավայրերից մեկը, որտեղ այցերը հաճախակի են լինում տաղավար տոներին:
Մհեր Համբարձումյան