|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանը դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում: Այդ մասին հայտնում է haqqin.az-ը` ռադիոյի աշխատակիցներին հղումով:
Ադրբեջանի դժգոհությունն առաջացնում է այն, որ «Սպուտնիկ»-ը «Россия сегодня» միջազգային գործակալության նախագիծն է, իսկ գործակալության գլխավոր խմբագիրն է ազգությամբ հայ Մարգարիտա Սիմոնյանը: Կայքը նշում է, որ Սիմոնյանը Ռուսաստանում հայ համայնքի ամենաակտիվ ներկայացուցիչն է և քարոզում է Հայոց ցեղասպանության ճանաչում:
Դրանից բացի` հայտնի է դարձել, որ Ադրբեջանի հեռուստահեռարձակման հարցով ազգային խորհուրդը որևէ թույլտվություն չի տվել, որ երկրում գործեն ռուսական ռադիոկայաններ: