Ամանորյա հանգստյան օրերը կրճատելը ոչ մի առնչություն չունի ՀՆԱ-ի, «տնտեսական աճի» և նման հակագիտական հիմարաբանությունների հետ։ Ցանկացած՝ իրեն հարգող սկսնակ տնտեսագետ կփաստի, որ դրանց միջև որևէ կոռելյացիա կամ առավել ևս՝ հարուցում չկա՛։
• Միակ մոտիվացիան, որ կարող ենք պնդել՝ հիմնվելով այս դրածո և կոլաբորացիոնիստական իշխանությունների ընդհանուր գործելակերպի վրա, այն է, որ այս քայլը հասարակական շարժունությունը (մոբիլությունը), քաղաքային միջին խավի բնակչության միջև հորիզոնական կապերը քչացնելն է։
• Ցանկացած գաղութատիրական իշխանության համար ներհասարակական սոցիալական ամուր կապերը գլխացավանք են։ Կապիտուլյանտի վարկանիշն այս տարի ամենացածրը եղել է Բաղրամյանի փակ եղած օրերին, երբ գաղափարակից և գաղափարամերձ մարդիկ բառիս բուն և փոխաբերական իմաստով ուս ուսի տված էին, իսկ դրանից հետո նորից սկսեց աճել…
Էդգար Էլբակյան
Քաղաքագետ