Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր Զելանդիայի իշխանությունների որոշմամբ հանվել է կորոնավիրուսի հետևանքով երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ նշելով, որ այս մասին ասված է Նոր Զելանդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Փեենի Հենարեի հայտարարության մեջ:
Նոր Զելանդիայում արտակարգ դրության ռեժիմ էր մտցվել մարտի 25-ից:
«Նոր Զելանդիայում արտակարգ դրությունը չեղարկվել է, հիմա սկսվում է անցումային շրջան՝ այնպիսի, որ երկիրը սկսում է պատրաստվել կորոնավիրուսի հետ կապված հաջորդ մակարդակի սպառանալիքին»,- ասված է նախարարի հայտարարության մեջ:
Իշխանությունները բնակիչներին հորդորում են պահպանել սոցիալական հեռավորությունը և զգուշավորության կանոնները:
Ավելի վաղ Նոր Զելանդիայի վարչապետը հայտարարել էր, որ սահմանափակումների մեղմացման երկրորդ փուլի շրջանակում կբացվեն խանութները, առևտրի կենտրոնները, ռեստորանները, կինոթատրոնները և այլ հասարակական վայրեր: Դպորցներն ու համալսարանները կբացվեն մայիսի 18-ին, իսկ բարերը՝ մայիսի 21-ին: Երկրի ներսում ուղևորությունները կթույլատրվեն, սակայն սահմանները դեռ փակ կմնան օտարերկրացիների համար:
Հիշեցնենք՝ Նոր Զելանդիայի Առողջապահության նախարարության տվյալներով երկրում հաստատված դեպքերի թիվը կազմում է 1147, ընդ որում՝ մահացել է 21 վարակակիր: