|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հոկտեմբերի 25-ին, ժամը 22:19-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում երկու օտարերկրյա քաղաքացի մոլորվել են։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվար․ ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը (մոտ 9 կմ) շարունակել են ոտքով:
Փրկարարները «Պարզ լիճ» հանգստյան գոտուց մոտ 5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության քաղաքացիներ Հ․ Մ․ Ա․-ին (ծնված 1960 թ.) և Մ․ Շ․-ին (ծնված 1975 թ.)․ վերջիններիս ուղեկցել են անվտանգ տարածք: