կարևոր
3379 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-22 15:52
Հասարակություն

Արցախում 5 պատանի մոլորվել են անտառում. ՆԳՆ ծառայողները վերջիններիս տեղափոխել են Ստեփանակերտ

Արցախում 5 պատանի մոլորվել են անտառում. ՆԳՆ ծառայողները վերջիններիս տեղափոխել են Ստեփանակերտ

5 պատանի մոլորվել են անտառում. ՆԳՆ ծառայողները վերջիններիս տեղափոխել են Ստեփանակերտ

Ապրիլի 22-ին՝ ժամը 11 :38-ին, Ստեփանակերտ քաղաքի 15-ամյա բնակիչը ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հեռախոսով հաղորդել է, որ բացօդյա հանգստանալու նպատակով 5 ընկերներով դուրս են եկել Ստեփանակերտ քաղաքից, Դաշուշեն տանող արահետային ճանապարհից անցել անտառային գոտի, կորցրել տեղանքը և մոլորվել:

Անչափահաս պատանիներին օգնություն ցուցաբերելու և որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, ժամը 11 :40-ին կանչի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումը և ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները:

Համատեղ ձեռնարկված որոնողափրկարարական միջոցառումների արդյունքում պատանիները հայտնաբերվել և ԱԻՊԾ մեքենայով տեղափոխվել են Ստեփանակերտ : Նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

Հավելում

Մենք հաճախ հայտնվում ենք այնպիսի իրադրության մեջ, որին գրեթե նախապատրաստված չենք լինում: Մյուս կողմից` արտակարգ գործոնների ազդեցության հետևանքով հաճախ հայտնվում ենք անելանելի դրության մեջ :

Հայտնվելով արտակարգ իրավիճակներում` մեզ անհրաժեշտ է անվտանգության ապահովում և իրավիճակի լուրջ մոտեցում ցուցաբերելու զգացում:

Նման դեպքերում պետք է անհապաղ զանգահարել 911: Հիշե՛ք, որ ահազանգը գրանցվելու վայրկյանից՝ Ձեզ որոնում են: