Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջիկա տասնամյակների ընթացքում աշխարհը կբախվի գլոբալ ռազմական հակամարտության՝ կապված կլիմայի փոփոխության հետ. ասվում է ԱՄՆ ԿՀՎ-ի զեկույցում։
Ըստ հեղինակների՝ 2040-ից ոչ ուշ աշխարհում կսկսվեն «կլիմայական բախումներ», որոնց կողմերը միմյանց դեմ կկիրառեն տեխնոլոգիաներ, որոնք ուժեղացնում են բնական աղետները, ինչպիսիք են երաշտը և ջրհեղեղները: Խոսքը, առաջին հերթին, երկրաինժեներական տեխնոլոգիաների մասին է։
«Կլիմայի փոփոխության ուժեղացող ֆիզիկական ազդեցությունները կարող են սրել միջսահմանային աշխարհաքաղաքական թեժ կետերը, քանի որ պետությունները քայլեր են ձեռնարկում իրենց շահերը պաշտպանելու համար»,- ասվում է փաստաթղթում։
Զեկույցի հեղինակները նշել են նաև կլիմայի փոփոխության հետևանքների պատճառով զարգացող երկրներում ներքին հակամարտությունների վտանգը, քանի որ այդ պետություններն ավելի քիչ են կարողանում հարմարվել նոր պայմաններին:
Կլիմայական պատերազմի հնարավոր թեժ կետերը ներառում են այնպիսի շրջաններ, ինչպիսիք են Կոնգո, Ինդոս, Մեկոնգ և Նեղոս գետերի ավազանները: Հակամարտություններ այնտեղ կարող են առաջանալ գետերի փոփոխության և ջրային հոսքերի վերափոխման պատճառով:
Զեկույցում թվարկված են կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքներից ամենաշատ տուժելիք 11 երկրները։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս պետությունները կարող են ծայրահեղ քայլերի գնալ՝ հանուն գոյատևման։ Խոսքը, մասնավորապես, միջուկային զենք ունեցող Չինաստանի, Հնդկաստանի և Պակիստանի, ինչպես նաև Աֆղանստանի, Հյուսիսային Կորեայի, Մյանմայի և Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի մի շարք երկրների մասին է։