|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
National Interest ամերիկյան պարբերականը տպագրել է «2034. վեպ համաշխարհային պատերազմի մասին» հոդվածը, որում ամերիկացի թոշակառու ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը և գրող Էլիոտ Աքերմանը պատմում են ապագա մոլորակային հակամարտության մասին Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև Հարավչինական ծովում:
Գրքի հեղինակների կարծիքով՝ 2034 թվականին Հարավչինական ծովում ԱՄՆ-ի և Չինաստանի բախումը կհանգեցնի «գլոբալ հրդեհի» և «վերահաս համաշխարհային պատերազմի», որի ընթացքում գերակշռելու են անօդաչու թռչող սարքերը և ավտոմատ անօդաչու ռազմական տեխնիկան, իսկ ռազմական գործողությունները կուղեկցվեն մեծամասշտաբ հաքերային հարձակումներով թշնամու համակարգերի վրա:
Ստավրիդիսը և Աքերմանը կոչ են անում կենտրոնանալ ինքնավար զենքի վրա, այլ ոչ թե «ստեղծել և ձեռք բերել զենք, որը նախատեսված է անցյալի հակամարտությունների համար»: