| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԼՂ հակամարտության կարգավորումը եղել ու մնում է ոչ միայն մեր արտաքին քաղաքականության, այլև պետականության ու անվտանգության ամբողջ համակարգի առաջնահերթությունը: Այդ մասին ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն ասել է Коммерсантъ-ին տված հարցազրույցում:
«Լեռնային Ղարաբաղը մեզ համար եղել ու շարունակում է մնալ որպես հստակ անուններ ունեցող հստակ մարդկանց անվտանգության հարց. դա Լեռնային Ղարաբաղի բնակչությունն է: Նրանց անվտանգությունը և կարգավիճակը շարունակում են մեզ համար ամենակարևոր հարցը լինել»,- ասել է նա:
Մնացակայնանը նաև հավելել է, որ հայկական կողմը շարունակում է խնդրի լուծումը տեսնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափում:
Հարցին` արդյո՞ք Հայաստանը դեմ կլինի Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Մնացակայանն ասել է. «Բաքուն իրականացնում է քաղաքականություն, որի նպատակն է խափանել փոխգործակցության ցանկացած գործընթաց, վստահության մթնոլորտի ստեղծում, մարդկային շփումների հաստատում: Մենք գործ ունենք մի երկրի հետ, որն ամեն կերպ նպաստում է ատելության մթնոլորտի առաջացմանը: ԵԱՏՄ-ն համագործակցության կազմակերպություն է, ի՞նչ եք մեզնից ակնկալում»: