| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի Հանրապետությունն իր հարևանների հետ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգի շրջանակներում. ապրիլի 11-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, մենք ունենք ոչ միայն հարևաններ, որոնց հետ հարաբերություններն այնքան էլ լավ չեն, նաև ունենք հարևաններ, որոնց հետ ունենք բարձր մակարդակի հարաբերություններ: Ես նկատի ունեմ Վրաստանը և Իրանը, որոնց հետ մեր հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են: Այդ երկրների հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն և փորձում ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները: Ցավոք, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մենք, ըստ էության, չունենք դիվանագիտական հարաբերություններ, և սրանով ամեն ինչ ասված է: Ադրբեջանի պարագան բոլորիս համար պարզ է: Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կապում է Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների հետ»,- ասաց Փաշինյանը
Ըստ նրա` Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել, իսկ հարևան երկրների հետ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգի շրջանակներում:
«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել` առանց նախապայմանների: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին, ես արդեն, ընդհանուր առմամբ, ուրվագծեցի մեր պատկերացումը և ուզում եմ ընդգծել, որ մենք մեր հարաբերությունները Ադրբեջանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ պատկերացնում ենք խաղաղության օրակարգի շրջանակներում: Եվ ուրախ եմ, որ իր գործունեության ընթացքում մեր կառավարությունը, ըստ էության, կարողացել է մեր հարաբերությունների սեղանին դնել հենց խաղաղության օրակարգը»,- շեշտեց Փաշինյանը: