|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Իշխանությունները մտադիր են հասնել Հայաստանում առնվազն 10 մլրդ դոլար արժողությամբ ավելի քան 5 ընկերության, ինչպես նաեւ 10 հազար աշխատող ստարտափի հայտնվելուն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Հայաստան՝ ինժեներական շաբաթ 2021» միջոցառման ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
Նա նշեց, որ դրանք տպավորիչ թվեր են, եւ պահանջվում է գործին պատասխանատու մոտեցում։ Նրա խոսքով՝ պետության քաղաքականությունը պետք է փոխվի եւ ուղղվի միջավայրի ստեղծմանը, որում ծրագրերի իրականացումը հանգեցնում է զարգացման։
«Այդ հարցում պետության դերը հատուկ է։ Տնտեսությունը պետք է նաեւ արտադրանք արտադրի, այլ ոչ թե միայն պատրաստի արտադրանք ներմուծի։ Դա վերաբերում է նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտին։ Ուսանողներն առաջին օրվանից պետք է դառնան նախագծերի մի մաս։ Մենք ժամանակ չունենք։ Բացթողումները, որոնք եղել են նախկինում, այլեւս անթույլատրելի են»,- հավելեց Խաչատուրյանը։
Նախարարը կոչ արեց մտածել Հայաստանում արդյունաբերական քաղաքի ստեղծման ուղղությամբ։