կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-18 16:22
Քաղաքական

ՏԻՄ ընտրությունների դասերը. հունիսի 20-ի էլեկտորալ պատկերը արդեն հնացած է․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

ՏԻՄ ընտրությունների դասերը. հունիսի 20-ի էլեկտորալ պատկերը արդեն հնացած է․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Ո՞վ հաղթեց» կամ «Ո՞վ պարտվեց» պարզ հարցերի հետևում իրականում խորքային պրոցեսների նախանշաններ են։ Դրանք շատ ավելի կարևոր են, քան համայնքապետերի անուն-ազգանունները։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Այլընտրանքային նախագծեր խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Իշխող կուսակցությունը տեսանելի պարտություն է կրել։

Հունիսի 20-ի էլեկտորալ պատկերը արդեն հնացած է։

Մասնակցության ցածր ցուցանիշները խոսում են ժողովրդի և պետականության վտանգավոր օտարացման մասին։

Հայաստանում սրընթաց գնում է հասարակության կենցաղայնացում՝ ինչը լրացուցիչ ռիսկ է անվտանգային նման մարտահրավերներ ունեցող պետության համար։

 Հայաստանում առկա է նոր քաղաքական-հասարակական հոսանքների և  միավորների կենսական պահանջ։ Հունիսի 20-ի միավորներներից, ըստ էության, մասնակցել է միայն ՔՊ-ն, որն էլ կրել է պարտություն։

Անձնական հարթությունում՝ բանտում նստած Առուշը հաղթել է զորքով շրջող Նիկոլին։ Սա ուղիղ ահազանգ պետք է լինի Նիկոլի և « մեր դեմ խաղ չկա» հոգեբանությամբ իշխանական նեղ թիմի համար։ Գորիսի ընտրությունների դասերն են.

Հրաժարվել անձնական վատություններից, հարցերը անձնական հարթության մեջ տեղավորելուց։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ և անձնական վատությունները ունենում են հիշողություն։ Դա ոչ մեկին պետք չէ։ Հենց իշխանությունը հասկացավ սա և փոխեց իր ոճը, մթնոլորտը երկրում նկատելիորեն կլիցքաթափվի, ինչը ձեռնտու է առաջին հերթին իշխանությանը։

Կուրորեն հրահանգներ կատարող քննիչները, դատախազները, դատավորները պետք է ճիշտ հետևություններ անեն՝ գոնե սեփական շահի գիտակցումով։

Որքան էլ զավեշտալի հնչի բայց ՏԻՄ ընտրություններից հետո նվազել են ժողովրդի անունից խոսելու՝ թե՛ իշխանության, թե՛խորհրդարանական ընդդիմության իրավունքները։

Ակնհայտ է դառնում նոր կոնսոլիդացիոն օրակարգի անհրաժեշտությունը։ Հասարակությունը միավորող գաղափարների կարիք ունի։

Հանրային տրամադրությունները  և հասարակական անորոշությունները առաջիկայում կարող են ստիպել կամ  գնալ նոր խորհրդարանական ընտրությունների կամ սահմանադրական փոփոխություններով նախագահական կառավարման համակարգի։