Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ մեկևկես ամիս առաջ անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած խայտառակ իրադարձությանը, երբ «Ռուսթավի 2»-ի հաղորդավար Գեորգի Գաբունիան ամենաստոր և տղամարդուն ոչ վայել ձևով հայհոյեց ՌԴ նախագահ Պուտինին, հռետորական հարց հնչեցրինք, թե ո՞վ է լինելու հայաստանյան Գաբունիան:
Փաստորեն, շատ չսպասեցինք: Հայաստանյան առաջին Գաբունիան Դանիել Իոաննիսյանն է: Ճիշտ է, նա առայժմ չհայհոյեց, բայց նրա արարքը պակաս վտանգավոր չէ:
Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք։)))))»:
Կասկած չունենաք՝ այս ձեւակերպումը օրերի ընթացքում հայտնվելու է ռուսական մամուլի էջերում, գոնե ադրբեջանական լոբբին ամեն ինչ կանի դրա համար։ Անկասկած նշվելու է նաև, որ սա այն Դանիել Իոաննիսյանն է, որը վերջերս վարչապետ Փաշինյանի որոշմամբ պետական բյուջեից ստացավ զգալի ֆինանսական օգնություն՝ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում։
«Անտեսանելի ձեռքը», որը շահագրգռված է տարածաշրջանի ապակայունացմամբ, որը շահագրգռված է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ, շարունակում է գործել, անել իր չար գործը: Ընդ որում, այդ նպատակին հասնելու համար օգտագործվում է ցանկացած առիթ, պատրվակ, միջոցառում:
Վրաստանում, չնայած Ռուսաստանի հետ ունեցած բարդ հարաբերություններին, բավական արագ կողմնորոշվեցին, ճիշտ գնահատեցին իրավիճակը և շատ արագ, թե Գաբունիային, թե հեռուստաալիքի տնօրենին դուրս շպրտեցին իրենց աշխատանքից:
Հիմա Իոաննիսյանի արարքին պետք է արագ արձագանքի ՀՀ իշխանությունը: Որպես առաջին քայլ՝ պետք է չեղյալ համարվի Իոաննիսյանի կազմակերպությանը ֆինանսավորելու և Արցախ գործուղելու՝ կառավարության որոշումը: Մյուս քայլերը թող կառավարությունում մտածեն:
Դանիել Իոաննիսյանը շարքային քաղաքացի չէ: Նա հեղափոխության սիմվոլներից է։ Նրա գրառումը անհետևանք չի մնալու։
Հուլիսին նշել էինք, որ մենք ունեն նեղ մասնագիստացված գաբունիաներ Արցախի հարցով, հերոսների հարցով, դատարանների հարցով, եկեղեցու և ընտանիքի հարցերով, Վենետիկի հանձնաժողովի գործով, այլ և այլ հարցերով, և որ դրանք հերթով, ըստ պահի անհրաժեշտության, օգտագործվելու են։ Այնպես որ, Գաբունիաների շքերթը բացվել է, սպասենք նոր զարգացումների։
Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»