|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Այսօր Տրիպոլիում Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի մերձավորարեւելյան հարցերով օգնական Ջեֆրի Ֆելթմանի հետ: Քննարկվող հարցերի շրջանակը եւ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ի դեպ, Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիին ոչ մի կերպ չեն կարողանում գտնել: Նրա ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը այսօր հեռախոսով հայտարարել է, որ գնդապետը նախկինի պետ գտնվում է Լիբիայում, եւ նրան հավատարիմ զորքերը վերահսկում են «հսկայական տարածքներ»: Նշենք, որ կադաֆիականների ձեռքում են Սիրտ եւ Բենի Վալիդ քաղաքները: