կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-13 09:07
Տարածաշրջան

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը ռմբակոծել է ահաբեկիչների դիրքերն Իրաքյան Քրդստանի սահմանի երկայնքով

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը ռմբակոծել է ահաբեկիչների դիրքերն Իրաքյան Քրդստանի սահմանի երկայնքով

Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը ռմբակոծել է ահաբեկիչների դիրքերն Իրաքյան Քրդստանի սահմանի երկայնքով. հայտնում է Sepahnews-ը:

Պահակազորի հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. «Ի պատասխան մեծապետական ուժերի հովանավորությունը վայելող ահաբեկչական խմբավորումների՝  Իրանի հյուսիս-արեւմուտքում վերջերս իրականացված ահաբեկչական գործողությունների  եւ Իրաքյան Քրդստանի պաշտոնատար անձանց` Իրանի նախազգուշացումից հետո եւ թույլ չտալու համար, որ ահաբեկչական խմբավորումներն իրենց տարածքն օգտագործեն ահաբեկչական գործողությունների համար, Պահակազորի ցամաքային ուժերը սկսել են գնդակոծել ահաբեկչական խմբավորումների կենտրոնները եւ նրանց ճամբարները ընդհանուր սահմաններին՝ սկսած չորեքշաբթի օրվանից»:

Ըստ հաղորդագրության՝ գործողության ընթացքում հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով եւ Պահակազորի ցամաքային զորքերի հրետանային ստորաբաժանումներով հարվածներ են հասցվել ահաբեկիչների կենտրոններին: Սպանվել եւ վիրավորվել են մեծ թվով ահաբեկիչներ։

Իսլ. հեղափոխության պահակազորն ընդգծել է, որ խստորեն կարձագանքի ցանկացած ոտնձգության երկրի անվտանգության դեմ:

«Սպասվում է, որ Իրաքյան Քրդստանը լրջորեն կվերաբերվի Իրանի նախազգուշացումներին եւ թույլ չի տա ահաբեկիչներին օգտագործել իր տարածքը»,- ասված է հաղորդագրության վերջում։