Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարի վրա դրված բռնագանձման վերացմանն աջակցելու հարցով:
Նա տեղեկացրել է, որ վերոհիշյալ հաշվեհամարից գումար է բռնագանձվել, գրավոր դիմում է հասցեագրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, սակայն գումարն իրեն հետ չի փոխանցվել:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և բանկի հետ համագործակցության արդյունքում քաղաքացուն հետ է վերադարձվել հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարից բռնագանձված գումարը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բռնագանձում չի կարող տարածվել հաշմանդամություն ունեցող անձանց վճարվող դրամական գումարների վրա: