|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ ամուսնուն «Դատապարտյալների հիվանդանոց»-ում հետազոտության ենթարկելու և հաշմանդամության խումբը վերականգնելու հարցում:
Ըստ դիմողի՝ ամուսինը պատիժ է կրում փակ ուղղիչ հիմնարկում և ունի մի շարք առողջական խնդիրներ: Նախկինում ունեցել է նաև 2-րդ խմբի հաշմանդամություն: Առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ դիմել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ հաշմանդամության խումբը վերականգնելու նպատակով, սակայն որևէ պատասխան չի ստացել:
Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ: Բողոքում բարձրացված հարցերի կապակցությամբ գրություն է հասցեագրվել իրավասու պետական մարմիններին:
Արդյունքում՝ քաղաքացին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, միաժամանակ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու արդյունքում նրա նկատմամբ սահմանվել է երկրորդ խմբի հաշմանդամություն: