|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարի վրա դրված բռնագանձման վերացմանն աջակցելու հարցով:
ՄԻՊ-ից հայտնում են, որ նա տեղեկացրել է, որ վերոհիշյալ հաշվեհամարից գումար է բռնագանձվել, գրավոր դիմում է հասցեագրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, սակայն գումարն իրեն հետ չի փոխանցվել:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և բանկի հետ համագործակցության արդյունքում քաղաքացուն հետ է վերադարձվել հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարից բռնագանձված գումարը:
Տեղեկացնենք, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բռնագանձում չի կարող տարածվել հաշմանդամություն ունեցող անձանց վճարվող դրամական գումարների վրա: