Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, յուրացրել է ոչ միայն 82-ամյա դերասանի բնակարանները, այլև բոլոր խնայողությունները: Այդ մասին Комсомольская правда-ին պատմել է նրա ընկերը`Արթուր Սողոմոնյանը: Նրա խոսքով` դա տեղի ունեցել այն ժամանակ, երբ դերասանը գտնվել է հիվանդանոցում:
Սողոմոնյանը պատմել է, որ իրենք գտել են Վիտալինայի տված դեղամիջոցների տուփերն ու պարզել, որ դրանց մեջ կան ուժեղ ազդեցություն ունեցող քնաբեր ու հոգեմետ դեղեր:
«Վիտալինան ամեն ինչ նախապատրաստել է: Հունիսին նա Ջիգարխանյանից ստացել էր լիազորագրեր ու կտակը: Օգոստոսին բանկից հանել է դերասանի նախկին կնոջ բնակարանի կեսի գումարը: Իսկ երբ նա հիվանդանոց է տեղափոխվել, ստացած լիազորագրերի ու Ջիգարխանյանի անձնագրի միջոցով նրա հաշվից հանել է բոլոր խնայողությունները»,- պատմել է Արթուր Սողոմոնյանը և հայտնել, որ այժմ իրենք պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին: