Հարցս ուղղում եմ ՀԱԿ ցուցակով առաջադրված և ՀԱԿ-ին ընտրել պատրաստվող գորիսեցիներին։ Այս մասին գրել է բժիշկ, ծնունդով Գորիսից Զաքար Խոջաբաղյանը:
«Տեղյակ ե՞ք, որ ՀԱԿ ցուցակով լգբտ ակտիվիստ, հոմոսեքսուալների իրավունքների համար պայքարող, սորոսական մարդիկ կան առաջադրված։ Ի՞նչ արժեքներ եք պատրաստվում ներմուծել Գորիս՝ լգբտ իրավունքներն ու համասեռամոլության պրոպագանդա՞ն։
Հիշեցնեմ, որ դեռևս 2016 թվականի ապրիլին, երբ մեր ժողովուրդը համախմբված կերպով պայքար էր մղում թուրքի դեմ, ձեր ցուցակով առաջադրվածներից մեկը Վրաստանում սեմինարների էր մասնակցում՝ տրանսգենդեռների իրավունքներին ու առողջությանը նվիրված թեմաներով, իսկ մայիսին՝ իր ստացած «գիտելիքները» փորձում էր իրացնել Գյումրիում։ Արդյո՞ք դուք կիսում եք էդ գաղափարները, եթե ձեր ցուցակներով նման դեմքերի եք առաջադրել։
Հարցս առավելապես հռետորական է, առանձնապես չեմ էլ ակնկալում որևէ պատասխան։ ԼՏՊ-ի հողատվական գաղափարները կիսողները լգբտ պրոպագանդային էլ նորմալ կվերաբերվեն»,- գրել է նա։