Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Չկա որևէ վերազգային կառույցում ընդունված կոնվենցիա, որը ինչ-որ արժեքների կամ կենսակերպի պրոպագանդա չէ։
Վերջ տվեք էդ քաղաքենիությանը էլի․ ինչը եվրոպական է՝ լավն է, ինչը՝ ռուսական (արևելյան) վատը, կամ հակառակը։ Կլինի սկսենք դուրս գալ երրորդ աշխարհի տրամաբանությունից։ Հայաստանի համար ամենալավը հայկական է՝ հայկական տրամաբանությունից բխածը։
Այո և՛ երեխաների, և՛ կանանց, և՛ այլ խոցելի խմբերի իրավունքները պետք է պաշտպանվեն, եթե կարիքը կա առանձնահատուկ եղանակներով։ Բայց ոչ թե նրա համար, որ Եվրոմիությունն է այդպես ասում, այլ նրա համար, որ դա ազգային անվտանգության խնդիր է։
Ընդհանրապես ես չգիտեմ կա արդյոք դեմոգրաֆիական խնդրից ավելի կարևոր խնդիր այժմյան Հայաստանում (հետո ինչ, որ ԱԺ-ում դրա մասին չեն խոսում)։ Հենց այս համատեքստում է, որ կարևոր է կանանց, երեխաների (բոլոր խոցելի խմբերի ներկայացուցիչների), ընդհանրապես ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, բոլորիս համար բարեկեցության ապահովումը, կրթական մակարդակի բարձրացումը ամենատարբեր՝ այդ թվում առողջապահական հարցերում։