|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Մալայզիայում դատարանի առջեւ է կանգնել ընդդիմության առաջնորդ Անվար Իբրահիմը, որին դեռեւս երեք տարի առաջ մեղադրում էին իր 25-ամյա օգնականի հետ ինտիմ կապ ունենալու մեջ. հաղորդում է BBC-ն:
Կուալա Լումպուրում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ելույթ ունենալով` քաղաքական գործիչը հերքել է բոլոր մեղադրանքները եւ իր դեմ դատական գործն անվանել է իր հեղինակությունը ոտնահարելու «ստոր եւ հուսահատ» փորձ:
Եթե նրան մեղավոր ճանաչեն, ապա կդատապարտվի մինչեւ 20 տարվա ազատազրկման:
Անվարի դեմ գործը հարուցվել է բառացիորեն մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ նրա ընդդիմադիր շարժումը աննախադեպ մեծ թվով ձայներ ստացավ 2008 թվականի խորհրդարանական ընտրություններում: