Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Բրիտանիայում առաջին անգամ մեղադրանք է հարուցվել համասեռամոլների դեմ քարոզչություն անելու համար:
41-ամյա Իհյազ Ալին, 37-ամյա Ումար Ջավեդը եւ 44-ամյա Մեհմուդ Հուսայինը մեղադրվում են համասեռամոլների դեմ գրավոր սպառնալիքներ տարածելու եւ նրանց պատժելու մասին հայտարարություններ անելու համար:
Այս նույն մեղադրանքով հինգշաբթի օրը ձերբակալվել էին նաեւ 30-ամյա Ռազվան Ջավեդը եւ 27-ամյա Կաբիր Ահմեդը:
Դատը տեղի է ունենալու մյուս ամսվա ընթացքում` Քրոունի դատարանում:
Առաջին երեքը չեն ընդունում այն մեղադրանքը, թե համասեռամոլների դեմ ուղղված թռուցիկները բաժանել են Շաֆթեսբըրի Քըրիսենթ եւ Փրինսիս փողոցում, իսկ Ալին հերքում է նաեւ, թե այդ թռուցիկները մզկիթի շրջակայքում է բաժանել:
Իսկ ահա Ռազվան Ջավեդն ու Կաբիր Ահմեդը, ովքեր այդ թռուցիկները բաժանել են մզկիթի շրջակայքում, արդարացում չունեն:
Այս մասին հաղորդում է «Թելեգրաֆը»: