Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանն ու Սաուդյան Արաբիան բանակցություններ են վարել երկու երկրներում հյուպատոսություններ վերաբացելու համաձայնագրի շուրջ: Այս մասին հայտնում է France-Presse-ը՝ դիվանագիտական աղբյուրին հղումով:
«Նրանք համաձայնության են եկել հյուպատոսությունների աշխատանքը վերսկսելու վերաբերյալ: Կարծում եմ՝ մոտակա շաբաթներին ձեռք կբերվի համաձայնություն հարաբերությունների կարգավորման վերաբերյալ»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ այս պահին Թեհրանի և Էր Ռիադի միջև բանակցությունների հինգ փուլ է տեղի ունեցել՝ չորսը՝ Բաղդադում, մեկը` Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Նրա խոսքով՝ երկխոսությունը կենտրոնացած է երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրների վրա, այդ թվում՝ Պարսից ծոցում և Եմենում տիրող իրավիճակի:
Հիշեցնենք՝ 2016-ի հունվարի 2-ին Սաուդյան Արաբիան մահապատժի դատապարտեց 47 բանտարկյալի՝ ահաբեկչության մեղադրանքով, այդ թվում՝ ազդեցիկ շիա աստվածաբան շեյխ Նիմր ալ Նիմրին, ինչը խստորեն դատապարտվեց Իրանում: Նույն երեկոյան իրանցի ցուցարարները հարձակվեցին Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, իսկ հունվարի 3-ին Սաուդյան Արաբիան հայտարարեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: