կարևոր
2719 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-02 15:20
Քաղաքական

Ստամբուլում փակվել են Գերմանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի հյուպատոսարանները

Ստամբուլում փակվել են Գերմանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի հյուպատոսարանները

ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այն բանից հետո, երբ Ստոկհոլմի թուրքական դեսպանատան մոտ, հրապարակայնորեն այրվեց մահմեդականների սուրբ գիրք Ղուրանը, Ստամբուլում սկսվեցին հերթով փակվել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։ Անվտանգության նկատառումների ելնելով՝ առաջինը փակվեց Գերմանիայի հյուպատոսարանը։ Հաջորդաբար փակվեցին նաև Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի հյուպատոսարաններտ։

Հայտնի է դարձել, որ արդեն Ֆրանսիան էլ է փակում Ստամբուլում տեղակայված իր հյուպատոսարանը՝ դռանը փակցնելով հետևյալ գրությունը. «Հյուպատոսարանը ժամանակավորապես փակ է լինելու, շնորհակալություն ըմբռնման համար»։

Բանն այն է, որ Ղուրանի այրումից հետո ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների ղեկավարություններն իրենց քաղաքացիներին հորդորել էին մոտ ժամանակներս չմեկնել Թուրքիա։ Իսկ եթե արդեն այնտեղ են, ապա զերծ մնան պաշտամունքային վայրեր այցելելուց, քանի որ դրանք կարող են դառնալ ահաբեկիչների հարձակման հավանական թիրախ։