կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-18 15:32
Աշխարհ

Թաիլանդում բոլոր դպրոցները կվերաբացվեն հուլիսի 1-ին

Թաիլանդում բոլոր դպրոցները կվերաբացվեն հուլիսի 1-ին

Թաիլանդի բոլոր դպրոցները կբացվեն եւ կվերսկսվեն աշխատանքը հուլիսի 1-ին, երկուշաբթի հայտնել է Թաիլանդի կրթության նախարար Նաթհափհոն Թհիփսուվանը. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հայտնում է Yerkir.am-ը։

«Այս որոշումը վերջնական է, երկրի բոլոր դպրոցները կվերաբացվեն հուլիսի 1-ին»,- ասել է նախարարն ու հավելել.  «Այս կամ այն շրջանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման դեպքում մենք միջոցներ կձեռնարկենք այդ տարածաշրջանում վարակի տարածումը սահմանափակելու համար եւ, հավանաբար, դպրոցները կրկին կտեղափոխենք առցանց ռեժիմի, եթե իրավիճակը կրկին վտանգավոր դառնա»։

Նախարարի խոսքով՝ երկրի միջնակարգ կրթության ամբողջ համակարգը հեռավար ռեժիմի տեղափոխելու մասին այս դեպքում խոսք չի լինի:

Հիշեցնենք՝ Թաիլանդում ուսումնական տարին հիմնականում սկսվում է մայիսին և ավարտվում է փետրվարի վերջին: Կիսամյակների միջև արձակուրդներն անցկացվում են սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի կեսերը, իսկ «ամառային» արձակուրդները՝ մարտի սկզբից մինչև մայիսի սկիզբը՝ օրացուցային տարվա ամենաթեժ ժամանակահատվածում:

Այս պահի դրությամբ երկրի բոլոր դպրոցներն աշխատում են հեռավար ռեժիմով՝ սմարթֆոնների ու տնային համակարգիչների կիրառմամբ: Սմարթֆոններ կամ համակարգիչներ չունեցող ընտանիքների աշակերտների համար գործում է Թաիլանդի կրթության նախարարության հատուկ կրթական հեռուստաալիքը։