| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գտնվելով «COVID 19» նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ճանապարհին՝ մասամբ վերսկսում ենք նախադպրոցական կրթությունը: 2020 -2021 ուսումնական տարին մեկնարկվելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Որպես իրազեկում.
1. Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում:
2. Առաջնահերթությունը տրվելու է
ա/ աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,
բ/ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,
գ/ տվյալ հաստատություն աշխատակցի երեխային:
Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:
Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ ակնկալում ենք Ձեր ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում»: