կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-11 12:49
Հասարակություն

Լոռիում՝ «Չիչխան» գետի եզրին, գտել են 37-ամյա տղամարդու՝ կիսամերկ, դեմքի և գլխի հատվածներում մարմնական վնասվածքներով դի

Լոռիում՝ «Չիչխան» գետի եզրին, գտել են 37-ամյա տղամարդու՝ կիսամերկ, դեմքի և գլխի հատվածներում մարմնական վնասվածքներով դի

Հայաստանի քննչական Կոմիտեի Լոռու մարզի Սպիտակի քննչական բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ այս տարվա հոկտեմբերի 8-ից որպես անհայտ կորած որոնվող 37-ամյա Հրաչիկ Հակոբյանի մահվան փաստով։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, հոկտեմբերի 9-ին, ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 45 հասցեին հարակից կամրջի մոտ՝ «Չիչխան» գետի եզրին, կիսամերկ, բերանքսիվայր ընկած վիճակում հայտնաբերել էին Հ. Հակոբյանի դին։ 

Կայքի տեղեկություններով՝ նրա անհայտ կորելու մասին ոստիկանության Սպիտակի բաժին հայտարարություն էր տվել քույրը՝ Անուշ Հակոբյանը, որ Սպիտակ քաղաքի Սայաթ Նովա փողոցում բնակվող եղբայրը հոկտեմբերի 6-ին, ժամը 19։30-ի սահմաններւմ իրենց տանից դուրս է եկել և մինչև այժմ տուն չի վերադարձել ու իր գտնվելու մասին տեղեկություններ չունեն։