կարևոր
2596 դիտում, 1 ամիս առաջ - 2025-12-12 14:48
Հասարակություն

«Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի 3 երկրպագուներ, որոնք Լեհաստանի քաղաքացիներ են

«Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի 3 երկրպագուներ, որոնք Լեհաստանի քաղաքացիներ են

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի:

Տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները անհրաժեշտ հետազոտություն ու բուժզննում էին իրականացնում, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ տուժածները հիվանդանոց են տեղափոխվել Երևանում գործող «Կովկաս» պանդոկից:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներ 36-ամյա Լուկաս Կ.-ն է, 44-ամյա Լուկաս Բ.-ն և 44-ամյա Մաչի Ա.-ն, ովքեր ծեծի են ենթարկվել:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրանական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին:

Ըստ shamshyan.com-ի տեղեկությունների՝ տուժածները ժամանել էին Հայաստան՝ որպես ֆուտբոլի երկրպագուներ: