|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00։00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:18-ին, մարվել՝ 00:47-ին: Ավտոմեքենան այրվել է։
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: