Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնհայտ է, որ Սյունիքում ստեղծված սպառնալիքներն ու ռիսկերը շարունակում են պահպանվել․ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը նոր է վերադարձել Սյունիքից։
«Ադրբեջանն իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում բավականին ակտիվ շինարարության մեջ է։ Այդ շինություններն ունեն և՛ ռազմական, և՛ քաղաքացիական նշանակություն։ Շատ մտահոգիչ են բռնազավթված տարածքներում Ադրբեջանի ամրացումները, որոնք կապված են սահմանապահ զորամասերի տեղակայման ու ամրաշինական ենթակառուցվածքների աշխատանքների հետ։ Այլընտրանքային ճանապարհը, որը կառուցվում է, մի քանի հարցեր կլուծի, սակայն Սյունիքի անվտանգության հարցը չի լուծի»,- ասաց Աբրահամյանը։