|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կնոջ Մեհրիբան Ալիևայի և դստեր՝ Լեյլա Ալիևայի հետ, այցելել է Արցախի օկուպացված Վարանդա և Մարտունի շրջաններ: Հադրութում Ալիևը բարձրացրել է Ադրբեջանի դրոշը:
«...Մենք Ազըխ քարանձավի մուտքի մոտ ենք... Սա աշխարհի հնագույն բնակավայրերից մեկն է: Այն պատկանում է Ադրբեջանի պատմությանը, դա մեր պատմական հարստությունն է: Հայաստանն ապօրինաբար պեղումներ է իրականացրել այս քարանձավում: Գիտնականներին ապօրինի բերել է այստեղ: Նրանք մեծ վնաս են հասցրել այս քարանձավին և մեր պատմական ժառանգությանը: Նրանք կվճարեն այս ամբողջ վնասի համար: Մենք նրանց կստիպենք: Ազըխի քարանձավը գտնվում է Ադրբեջանում, և այսուհետ ադրբեջանցի գիտնականներն ու նրանց կողմից հրավիրված օտարերկրյա գիտնականները հետազոտություններ կանցկացնեն այստեղ»,- ասել է Ալիևը: