Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան նախապատրաստվում է հանրաքվե անցկացնել Աֆրինի շրջանում և մնացած սիրիական տարածքներում, որտեղ բնակչությունը կորոշի՝ ցանկանում է մնալ թե միանալ. հաղորդում է սիրիական VDCNSyria կայքը։
Թուրքիան արդեն մի քանի տարի է շարունակում է ուժեղացնել իր ազդեցությունը Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում, ինչը հետագայում կարող է պարարտ հող նախապատրաստել վերջնական բռնազավթման համար։ Բացի այդ, Թուրքիան մեծ ծավալի աշխատանքներ է տանում այդ շրջաններում թուրքական մշակույթը և լեզուն տարածելու ուղղությամբ։
Թուրքիան սիրիական տարածքներում աստիճանաբար փոխում է հրապարակների, գյուղերի, քաղաքների և փողոցների անունները, հեռացնում սիրիական խորհրդանիշները, դրա փոխարեն տարածելով թուրքական դրոշները և Էրդողանի նկարները դպրոցներում, հանրային վայրերում և փողոցներում։ Թուրքերենով է դարձնում կրթությունը, ինչպես նաև մզկիթները, նույնականացման փաստաթղթերը և նույնիսկ մեքենաների համարները։
Թուրքիան ցանկանում է Սիրիայի հյուսիսում անել այն, ինչը հաջողությամբ իրականացրել է նախկինում սիրիապատկան Ալեքսանդրեթի սանջակում (ներկայումս Թուրքիայի Հաթայի նահանգում) և Կիպրոսում։