կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-07 21:14
Հասարակություն

Արմեն Աշոտյանը Ֆրանսիայի les Républicains կուսակցության նախագահին ներկայացրել է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը

Արմեն Աշոտյանը Ֆրանսիայի les Républicains կուսակցության նախագահին ներկայացրել է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը
Ֆրանսիա աշխատանքային այցի ընթացքում այսօր հանդիպել եմ les Républicains կուսակցության նախագահ պարոն Christian Jacob-ի հետ։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
 
«Փոխանցելով նախագահ Սերժ Սարգսյանի ողջույները՝ ընդգծել եմ երկու քույր կուսակցությունների կապերի ամրապնդման կարեւորությունը հայ-ֆրանսիական բարեկամության, տարածաշրջանային եւ եվրոպական քաղաքականության համատեքստում։
 
Հանգամանորեն ներկայացրել եմ Արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը եւ մեր ժողովրդին հուզող հիմնական հարցերը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի եւ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանն առնչվող։
 
Քննարկել ենք Հայաստանում ֆրանկոֆոնիայի ընդլայնման հնարավորությունները։
 
Նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել Ռոտերդամում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության EPP - European People's Party համագումարի շրջանակներում երկու կուսակցությունների առաջնորդների հանդիպումը կազմակերպելու հարցում»,- գրել է Աշոտյանը։