Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկա-սինգապուրյան բժշկական Duke-NU համալսարանի պրոֆեսոր Վանգ Լինֆան հայտարարել է, որ Sars-CoV-2 կորոնավիրուսը կարող է մարդկանցից վերադառնալ կենդանիներին, այնուհետև մի շարք մուտացիաներից հետո կրկին վերադառնալ մարդկանց՝ որպես նորագույն Sars-CoV-3 կորոնավիրուս. հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ նրա՝ դա կարող է նոր համաճարակի պատճառ դառնալ: Straits Times թերթի տվյալներով՝ Վան Լինֆան այս հայտարարությունն արել է Հարավարևելյան Ասիայի ազգերի՝ առողջապահության հարցերով ասոցիացիայի հանդիպման ժամանակ:
Պրոֆեսորն ասել է, որ Sars-CoV-2-ը մարդկանց Ասիայում տարածված չղջիկներից փոխանցվել է այլ կենդանիների միջոցով, ամենայն հավանականությամբ՝ պանգոլինի: Չղջիկներն ունեն յուրահատուկ իմունային համակարգ, որը թույլ է տալիս վիրուսների բազմացում և մուտացիա կենդանու մարմնում, սակայն կանխում է հիվանդության զարգացումը: Վան Լինֆան հիշեցրել է ընտանի կենդանիների մոտ մարդկային կորոնավիրուսային վարակի դեպքերը: Մարդուց վիրուսը կրկին կարող է փոխանցվել չղջիկներին: Ըստ գիտնականի՝ կորոնավիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել չղջիկի մարմնում, այնուհետև անցնել մեկ այլ կենդանու և մի քանի անգամ էլ մուտացիայի ենթարկվել: Երբ վարակը վերադառնա մարդկանց, դա կարող է նոր համաճարակ առաջացնել՝ դառնալով Sars-CoV-3 կորոնավիրուսը:
Վան Լինֆանը ենթադրել է, որ դա կարող է տեղի ունենալ, օրինակ, Ամերիկա մայրցամաքում, որտեղ Sars-CoV-2-ը դեռ չի հայտնաբերվել տեղական չղջիկների օրգանիզմներում: Նոր համաճարակի կանխարգելման միջոցառումների համար պրոֆեսորն առաջարկում է ուշադիր հետևել նոր վիրուսներին, որոնք հայտնվում են չղջիկների և այլ վայրի կենդանիների մոտ: