Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սինգապուրցի ամուսիններ Ջինան և Դանիելը, ովքեր շրջում են աշխարհով մեկ և իրենց շրջագայության մասին գրում Sunriseodyssey բլոգում, Հայաստան այցելության մասին հետաքրքիր 12 փաստ են գրանցել:
«Վերջերս մենք այցելեցինք Հայաստան և բացահայտեցինք շատ հետաքրքիր փաստեր այս գեղեցիկ երկրի մասին»,- գրում են նրանք և ներկայացնում 12 փաստերը:
1. Շախմատը պարտադիր առարկա է դպրոցներում: Բոլոր աշակերտները պարտադիր սովորում են շախմատ, անգամ՝ քննություն հանձնում այդ առարկայից: Ստորեւ բերվող լուսանկարում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի հայտնի տունն է Երեւանում, որտեղ բազում միջազգային շախմատային մրցաշար են անցկացվել:
2. Այսօր բնակչության 97% -ը քրիստոնյաներ են, եւ Հայաստանում են աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիներից շատերը:
3. Հայաստանը միակ մոնոէթնիկ երկիրն է աշխարհում: Հայաստանի 97% -ը հայեր են, իսկ մնացած փոքր տոկոսը կազմում են տարբեր էթնիկ փոքրամասնությունները ՝ եզդիները, ռուսները, ուկրաինացիները, քրդերը և այլն:
4. Աշխարհում առաջին եկեղեցին կառուցվել է Հայաստանում: Սուրբ Էջմիածնի եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում: Այն Հայաստանի հոգևոր կենտրոնն է և աշխարհում ուխտագնացության վայրերից մեկը:
5. Մոտավորապես 1.5 միլիոն հայ սպանվեց Հայոց ցեղասպանության ժամանակ, որն իրականացվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում: Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Ցեղասպանությունը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո, և ավելի քան 1.5 միլիոն հայեր դաժանորեն սպանվել է թշնամու կողմից՝ առանց գթասրտության: Ցեղասպանությունը տեղի է ունեցել 3 փուլով: Առաջին փուլում բոլոր տղամարդիկ կանչվեցին բանակ, այնուհետև սպանվեցին (որպեսզի բնակչությանը պաշտպանող տղամարդ չմնա): Հաջորդը՝ սպանեցին կանանց, ծերերի և երեխաների, իսկ երրորդը՝ մտավորականների:
6. Հայաստանը գինի արտադրող ամենահին երկրներից է աշխարհում:
7. Հայաստանը միակ երկիրն է, որ լավաշը թխում է ստորգետնյա թոնրում: Հայերն իրենց ճաշն առանց հացի չեն պատկերացնում:
8. Ամբողջ երկիրը երկրպագում է Արարատ լեռը, որը նաեւ Հայաստանի ազգային խորհրդանիշն է: Ցավոք, Արարատն այժմ Հայաստանի տարածքում չէ:
9. Ծիրանը Հայաստանի խորհրդանիշերից է: Երկրի դրոշի երրորդ գույնը խորհրդանշում է ծիրանը: Քաղաքում շրջելիս կարելի է հանդիպել ծիրանով պատրաստված ցանկացած բանի՝ օղի, հյութ, չիր...
10. Երևանը հայտնի է նաև «Վարդագույն քաղաք» անունով: Այնտեղ շենքերը կառուցված են վարդագույն տուֆով, որտեղից էլ գալիս է նրա անունը:
11. Հայաստանում կա «Արագիլի գյուղ»: Լուսանկարի արագիլներն ամեն ձմեռ թռչում են Աֆրիկա և վերադառնում գարնանը:
12. Չկա խտրականություն զբոսաշրջիկների և տեղացիների միջև: Սա մեր կողմից ամենաշատը սիրված հատկանիշն էր: Տեսարժան վայրեր այցելելու գինը բոլորի համար նույնն է: Ոչ թե Իրանի նման, ուր զբոսաշրջիկների համար գինը տասն անգամ ավելի է, քան տեղացիների համար: Հայաստանում միայն մի քանի վայր է, օրինակ` Գառնու տաճառը, ուր մուտքի համար փոքր-ինչ ավելի գումար է պահանջվում: