|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ուսումնասիրելով Covid-19-ով վարակվածների վիճակագրությունն աշխարհի 131 երկրում՝ Սինգապուրի տեխնոլոգիայի և դիզայնի ինստիտուտի (SUTD) փորձագետները կանխատեսումներ են արել տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում, հիվանդության բռնկման ավարտի վերաբերյալ. հայտնում է Yerkir.am-ը՝ Rusarminfo-ին հղումով։
Ըստ կանխատեսման՝ Հայաստանում հիվանդացության պիկն արդեն անցել է։ Մասնագետների գնահատականների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի 97%-ն ի հայտ կբերվի մինչև հունիսի 10-ը, իսկ 99%-ը՝ մինչև հունիս 28-ը։ Կորոնավիրուսի բռնկումը լիովին կչեզոքացվի օգոստոի 19-ին։
Ինչ վերաբերում է ողջ աշխարհին, ապա ասյ դեպքում վարակվածների 97%-ն ի հայտ կբերվի մինչև մայիսի 30-ը, իսկ 100%-ը՝ մինչև դեկտեմբերի 1-ը։