|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքի եթերում Ռամադանի կապակցությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ պրոֆեսոր Մուստաֆա Աշքարը Ռամադանի ընթացքում նամազ չանողներին կենդանի էր անվանել:
Ըստ Milliyet-ի՝ պրոֆեսորը ներողություն է խնդրել սկանդալային արտահայտության համար: Նա ասել էր. «Միայն կենդանիները նամազ չեն անում, նամազ չանողները կենդանիներ են»:
«Ներողություն եմ խնդրում TRT–ի եթերում ոչ դիտավորյալ արված արտահայտություններիս համար: Իմ խոսքերը սխալ են ընկալվել»,- հայտարարել է պրոֆեսորը: