կարևոր
4033 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-22 11:49
Քաղաքական

Սրանով անտեսվում է իրավապաշտպան հսկայական ոլորտը․ Արծվիկ Մինասյանը՝ փոխնախարարին

Կառավարության ծրագրի ո՞ր դրույթի հիման վրա է փաստաբանների և նոտարների համար նախատեսվում այսօրվա գործող շրջանառության հարկի ծանուցում ընդհանուր հարկային դաշտ։ Երկրորդ՝ դուք ներկա էիք պետաիրավական հանձնաժողովի քննարկմանը։ Մենք ներկայացրեցինք նոտարական ծառայությունների հետ կապված հարցերը։ Եվ դուք ասացիք դեռևս քննարկման փուլում է և եթե լավ լուծումներ լինեն կներկայացնենք։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ այլևս որևէ լավ լուծում չեք գտել։ Այս հարցերը ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին ուղղեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմադիր պատգամավորն հետ արձագանքեց նախարարի պատասխանին, որ կառավարության ծրագրում այդպիսի դրույթ չի տեսել, որով վերացվում է շրջանառության հարկը։  
«Փաստորեն ձեր բերած հիմնավորման շրջանակներում փաստաբանական գործունեությունը, նոտարականը բերել, հավասարեցրել եք այնպիսի տնտեսական գործունեության հետ, որտեղ անհավասար մրցակցության կամ խուսափելու հնարավորություններ եք տեսնում։ Սա ոչ միայն ճշգրիտ գնահատական չէ, այլ նաև բացարձակապես անտեսվում է իրավապաշտպան հսկայական գործունեությունն ու ոլորտը» ,-ասաց Մինասյանը։

ԱԺ-ի հերթական նիստի օրակարգում՝ ՀՀ կառավարության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է։ 

Մանրամասն՝ տեսանյութում