|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արարատի մարզում այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղում՝ կանգառի մոտ, գնացքը բախվել է ավտոմեքենայի, ինչից գազի արտահոսք է սկսվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ Այգավան գյուղի Զորավար Անդրանիկի փողոցի վերջնամասում թիվ 1613 շարժական «ВЛ10-261» էլեկտրաքարշը բախվել է Արամայիս Միքայելյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային։
Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «06»-ը, ապա ավտոմեքենան հեռացրել եկաթուղու վրայից։ Օպերատիվ են գործել նաև «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները, իսկ «ՎԱԶ 2106»-ի վարորդը գծերի վրայից անցնելիս է եղել, երբ մեքենան խնդիր է ունեցել, և նա դուրս է եկել ավտոմեքենայից, որպեսզի խնդիրը լուծի, մի պահ գնացել է ավտոմեքենայի մոտից, ապա վերադարձել և տեսել է ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի։