կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-08 22:05
Հասարակություն

Չիվա գյուղի մոտ բախվել են «ՎԱԶ-2106»-ն ու «Օպելը»

Չիվա գյուղի մոտ բախվել են «ՎԱԶ-2106»-ն ու «Օպելը»

 Փրկարար ծառայությունը հունիսի 8-ին, ժամը 18.07-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 102-րդ կմ-ում` Չիվա գյուղի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34 MV 594 եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 34 QR 153 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1965 թ. ծնված Գ. Մ.-ը  տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: