Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարնկաթաղում (Լուլասազ) զոհված Արշակ Մելիքյանի ծննդյան օրն առաջին անգամ նշվեց առանց նրա: Այսօր՝ հունվարի 27-ին, ազատամարտիկ Արշակ Մելիքյանի ծննդյան օրվա առիթով Պռոշյանի «Զորաց» պանթեոն էին այցելել նրա հարազատները, համագյուղացիներն ու դաշնակցական ընկերները:
Արշակ Մելիքյանը Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում ընդգրկվելով՝ նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնեց առաջնագիծ, մասնակցեց Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղի (Լուլասազ)՝ ռազմավարական կարևոր նշանակության բարձունքի պաշտպանությանը, որտեղ և հոկտեմբերի 6-ի առավոտյան հերոսաբար զոհվեց։
Արշակ Մելիքյանի զոհվելուց տառացիորեն օրեր անց՝ հոկտեմբերի 23-ին, լույս աշխարհ եկավ նրա արու զավակը, որին, կատարելով Արշակի ցանկությունը, կոչեցին պապիկի անունով՝ Տիգրան։ Փոքրիկ Տիգրանը, որն արդեն իր մանկական թոթովանքով դիմավորում է հյուրերին, պապիկի հպարտության, հույսի ու հավատի աղբյուրն է:
Հայրենապաշտ հայորդի, ազգագրական-հեղափոխական երգերի ու պարերի խորհուրդը և սասունցի պապերի ոգու ամրությունն իր մեջ կրած Արշակ Մելիքյանը կյանքը նվիրաբերեց հանուն Արցախի, հանուն Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի, հանուն վեհ գաղափարի: Եվ նրա գործը կիսատ չի մնալու: