Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սեպտեմբերի 28-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հրատարակած երկու գրքերի՝«Հնչող ձայներ» և «Պատերազմի դուռը» գրքերի շնորհանդեսը: «Հնչող ձայներ»-ը ներկայացնում է 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ստեղծագործությունների ժողովածուն։ Այն տպագրվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի կողմից:
Շնորհանդեսին ներկա է եղել Համազգային ի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։ «Պատերազմի դուռը» գիրքը Վիտալի Պետրոսյանի 5-րդ գիրքն է,սակայն մյուս բոլոր գրքերը մնացել են հայրենի Հադրութում։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ հրապարակված գիրքը խտացված գույներով ներկայացնում է պատերազմին նախորդող ժամանակահատվածի և հաջորդող իրողությունների տրամադրությունները:
Համազգայինի Արցախի եւ Երևանի գրասենյակների տնօրենները նաեւ հարցազրույց են ունեցել Արցախի հանրային հեռուստատեսությամբ։