Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ տպագրված արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների ստեղծագործությունների ժողովածուի՝ «Հնչող ձայներ» գրքի շնորհանդեսը կայացավ օգոստոսի 19-ին, Տավուշի մարզում։
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջարկով միջոցառումը տեղի ունեցավ առաջնորդարանում։ Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր բոլոր հերոսների հիշատակը։ Այնուհետ սրբազանի օրհնությամբ շարունակվեց հուշ-ցերեկույթը։
Մթնոլորտը որքան հուզիչ էր նույնքան և խորհրդավոր։ Օրվա բոլոր բանախոսները՝ սփյուռքահայ մտավորական, ազգային -հասարակական գործիչ Տիգրան Ճինբաշյանը, Կանադահայ բանաստեղծ Հարություն Բերբերյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, «Դրօշակ» ամսագրի գլխավոր խմբագիր Արտաշես Շահբազյանն իրենց խոսքում հավաքվածներին փոխանցեցին հերոսների ամենակարևոր պատգամը՝ շարունակել պայքարը մինչև վերջնական հաղթանակ, մինչև ամբողջական հայրենիքի կերտում։
Միջոցառումը եզրափակեց Բագրատ սրբազանը՝ ներկաներին և ողջ հայությանը հորդորելով հավատալ գալիք հաղթանակներին։
Միջոցառման մասնակիցներին իրենց կատարումներով ներկայացան թեմի երգչախմբի երգիչներն ու ասմունքողները։ Իսկ համաշխարհային մրցույթի գլխավոր մրցանակակիր, քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանն իր կատարումները նվիրեց հերոս տղաների հիշատակին։