Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սև ծովում հայտնաբերված իր հանքավայրից բնական գազի առավելագույն արդյունահանումը հնարավորություն կտա Թուրքիային մինչև 2027 թվականը բավարարելու իր էներգիայի կարիքների մինչև մեկ երրորդը: Այս մասին երկուշաբթի Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը:
Ըստ նրա՝ Թուրքիան կկարողանա այս հանքավայրի շահագործումը սկսել 2023 թվականին՝ 3,5 միլիարդ խորանարդ մետր արտադրողականությամբ՝ տարեկան արտադրանքի մինչև 15 միլիարդ խորանարդ մետր ավելացմամբ առաջիկա չորս տարում:
Bloomberg-ը հայտնում է, որ «Turkiye Petrolleri»-ն նախատեսում է Սև ծովում գտնվող Սաքարիայի հանքավայրում 40 հորատանցք հորատել, որոնց ուսումնասիրված պաշարները գնահատվում են 540 միլիարդ խորանարդ մետր: Դյոնմեզն ասել է, որ Թուրքիան մտադիր է այդ գործընթացն իրականացնել անկախ՝ առանց օտարերկրյա ընկերությունների ներգրավման: Նա նաև ասել է, որ ակնկալվում է, որ ընթացիկ տարում Թուրքիայի բնական գազի պահանջարկը կավելանա մեկ քառորդով` մինչեւ 60 միլիարդ խորանարդ մետր:
2020 թվականի օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սև ծովում՝ Սաքարիա նահանգի ափերի մոտ, բնական գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին: